• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կապ. գլոբալ աճի ֆորում 2025» խորագրով միջոցառմանը

27 հունիսի, 2025
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կապ. գլոբալ աճի ֆորում 2025» խորագրով միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կապ. գլոբալ աճի ֆորում 2025» խորագրով միջոցառմանը:

Հնդկական գործարար շրջանակներին ուղղված իր խոսքում դեսպան Վ. Աֆյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսական արագ ընթացող զարգացումներին և պահանջված առավել խորը գործընկերությունների հաստատմանն ու համագործակցության նորարարություններին, բարձր է գնահատել հայ-հնդկական դինամիկ զարգացող հարաբերություններն ու վերջին շրջանում բազմակողմանի ներգրավվածությամբ ռազմավարականին ձգտող երկկողմ գործընկերությունը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճ արձանագրող ցուցանիշներին՝ ՀՀ դեսպանը քաջալերել է ներկաներին, համատեղ արտադրությունների հիմնման նպատակով, առավել ակտիվ փոխգործակցություն իրականացնել «Enterprise Armenia» Ներդրումների աջակցման կենտրոնի հետ՝ դիտարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, տեքստիլ արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառների ներդրումային հնարավորությունները։

Ընդգծվել է Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիաթռիչքների գործարկման կարևորությունը բիզնես կապերի աշխուժացման և շարժունակության ապահովման տեսանկյունից: Այս համատեքստում առանձնանշվել է նաև Հնդկաստանի հետ լոգիստիկ կապի հաստատման հրամայականի մասին՝ անդրադարձ կատարելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Դեսպան Վ. Աֆյանն ամփոփել է. «Մենք պատկերացնում ենք Հայաստանը որպես առևտրային և տարանցիկ կամուրջ՝ ոչ միայն աշխարհագրական, այլև ռազմավարական առումով այն հնդկական փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ձգտում են ընդլայնվել նոր տարածաշրջանային շուկաներում»։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: